Արմինֆո.Բրիտանական Independent պարբերականի վարկածով՝ Հայաստանի Ազգային ժողովի շենքը ընդգրկվել է օրենսդիր մարմինների ամենագեղեցիկ շենքերի հնգյակում:
Պարբերականը ուսումնասիրել է աշխարհի 193 երկրների խորհրդարանների շենքերը եւ կազմել ամենագեղեցիկ շինությունների յուրօրինակ Թոփ-10-ը։ Առաջին տեղում Հունգարիայի խորհրդարանի շենքն է, երկրորդում՝ Ռումինիայինըկանը, երրորդում՝ Տրինիդադ և Տոբագոյի Հանրապետության օրենսդիր մարմնի շենքը։ Չորրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի Ազգային ժողովի շենքը, որը բնութագրվել է որպես "գեղեցիկ եւ վիթխարի շենք":
Այնուհետեւ գալիս են Անգոլայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Կանադայի եւ Սեյշելյան Կղզիների խորհրդարանների շենքերը: Առավել գեղեցիկ շինությունների տասնյակը եզրափակում է Բութանի Թագավորության խորհրդարանի շենքը։
Ազգային ժողովի շենքի շինարարությունն սկսվել է 1948 թվականին և ավարտվել 1950 թվականին: Շենքի գլխավոր ճարտարապետը Մարկ Գրիգորյանն է: Ազգային ժողովի անսամբլը իր պարամետրերով լիովին կարելի է դասել խորհրդային շրջանի արժեքավոր ճարտարապետական հուշարձանների շարքը։