Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019 11:47
Ալեքսանդր Ավանեսով

Արցախում մեկնարկում են համաշխարհային առաջատար փորձագետների մասնակցությամբ միջոցառումներ

Արցախում մեկնարկում են համաշխարհային առաջատար փորձագետների մասնակցությամբ միջոցառումներ

Արմինֆո. «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մեկը «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացվի Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝  միավորելով աշխարհի առաջատար մասնագետներին սոցիալական, կրթական, մարդասիրական և գիտատեխնիկական նորարարության ոլորտներից:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Նախաձեռնությունից, մասնավորապես, հոկտեմբերի 14-ին, Շուշիում հիմնադրամի նվիրատուները և ընկերները կմասնակցեն պատմական հուշակոթողի՝ Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգման աշխատանքների ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

 

Սատարելով Արցախի կառավարության նախաձեռնությանը՝ «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը 2014 թ.-ին ձեռնարկել է Վերին մզկիթի վերականգնման ծրագիրը, որն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Արցախի զարգացման ծրագրի շրջանակում:

 

Ծրագրի արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը՝ պահպանելով նրա առաջնային տեսքը: Հիմնովին վերականգնվել է նաև մզկիթի հարևանությամբ գտնվող մեդրեսեի շենքը (հոգևոր վարժարան), ընդլայնվել և բարեկարգվել է  մզկիթի հարակից տարածքը, կառուցվել է պուրակ: 

 

ՙՀատկանշական է, որ հիմնադրամի ջանքերով վերջերս ավարտվել են նաև Սուրբ Թադևոսի վանքի տանիքի վերակառուցման աշխատանքները: Սբ. Թադևոսի վանական համալիրը, որը գտնվում է հյուսիս-արևմտյան Իրանում, բացառիկ հոգևոր նշանակությունը ունի Հայ առաքելական եկեղեցու համար և համաքրիստոնեական եզակի ուխտատեղի է: 2008 թ.-ին վանքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

 

Շուշիի միջոցառման մասնակիցները կծանոթանան նաև հիմնադրամի մյուս ծրագրերին, որոնք ուղղված են հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանությանը: Նրանց թվում են Հայաստանի Տաթևի վանական համալիրը, Վրաստանի Սուրբ Գևորգ եկեղեցական համալիրը, Արցախի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Սինգապուրում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՚, - ասվում է հաղորդագրությունում: 

 

«Ավրորա» ֆորումը բացառիկ և հավակնոտ նոր ասպարեզ է, որը կոչված է խթանելու դրական զարգացումներ և նպաստելու մարդկության հավաքական ներուժի իրացմանը՝ միտված տեխնոլոգիական, գիտական, կրթական, սոցիալական և մարդասիրական ոլորտների հրատապ մարտահրավերների հաղթահարմանը: «Ավրորա» ֆորումը կկայանա Հայաստանում հոկտեմբերի 14-21-ը: Ֆորումի հեռահար օրակարգը կյանքի կկոչվի գործընկեր կազմակերպությունների հետ՝ գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու և տեղական զարգացում խթանելու համատեղ հանձնառությամբ: Ֆորումի հիմնական գործընկերներն են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամըՀայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունըScholae Mundi համաշխարհային կրթական հարթակըUWC Դիլիջան միջազգային քոլեջը և Ամերիաբանկը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի