Ուրբաթ, 11 Հոկտեմբերի 2019 10:59
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու ՇՀԿ ՀՏԿ-ն քննարկում են փոխգործակցության հնարավորություններն ահաբեկչության դեմ պայքարում

Հայաստանն ու ՇՀԿ ՀՏԿ-ն քննարկում են փոխգործակցության հնարավորություններն ահաբեկչության դեմ պայքարում

Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի (ՀՏԿ) Գործադիր կոմիտեի տնօրեն Ջումահոն Գիյոսովին (Jumahon Giyosov):

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի հետ փոխշահավետ երկխոսությունը Հայաստան-ՇՀԿ ընդհանուր համագործակցության համատեքստում: Արտակ Ապիտոնյանը համոզմունք է հայտնել, որ ՀՏԿ-ի հետ փոխգործակցությունը կհամալրի հակաահաբեկչության ոլորտում ՀՀ բազմակողմ ներգրավվածության շրջանակը՝ ի լրումն ՄԱԿ, ԱՊՀ, ՀԱՊԿ հարթակների:

 

Զրուցակիցները քննարկել են Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում ստեղծված իրավիճակը՝ ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային ջանքերի համադրման տեսանկյունից:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի