Արմինֆո.Երեւանում ներկայացվել է EU4Armenia.am էլեկտրոնային հարթակ, որտեղ կարելի է համապարփակ տեղեկատվություն ստանալ ՀՀ-ում Եվրամիության գործունեության վերաբերյալ:
Նախագծի շնորհանդեսին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը նշել է. <Եվրամիությունը Հայաստանի համար նույնն է, ինչ Հայաստանը Եվրամիության համար ։ Մենք կարող ենք արդյունավետ համագործակցել միասին: Գործարկվող էլեկտրոնային հարթակը կոչված է բարձրացնելու ՀՀ քաղաքացիների տեղեկացվածությունը Հայաստանում ԵՄ գործունեության մասին, ինչպես նաև առավել թափանցիկ դարձնելու այդ գործունեությունը>, - ասել է եվրոպացի դիվանագետը ՝ հավելելով, որ կայքը պարունակում է ՀՀ-ում Եվրամիության գործունեության շրջանակի մասին ողջ տեղեկատվությունը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր հերթին ընդգծել է, որ քաղաքացիների նկատմամբ հաշվետվողականությունը և թափանցիկությունը ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից են: <Այս հարթակը հրաշալի հնարավորություն է տեղեկատվություն տրամադրելու այն մասին, թե ինչ է արվում, ինչ սկզբունքներով են իրագործվում նախագծերը Հայաստանում, ինչպես նաև ապահովելու դրանց կատարման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ։ Դա թույլ կտա ավելի ամրապնդել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները>, - ասել է նախարարը ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն ։
EU4Armenia.am հարթակը մշակված է էլեկտրոնային քարտեզի տեսքով, որտեղ ներկայացված են Հայաստան-ԵՄ փոխգործակցության շրջանակները, ԵՄ աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը՝ ընստ մարզերի և համայնքների: