Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2019 14:11
Մարիաննա Մկրտչյան

Գլխավոր դատախազությունը Վիտալի Բալասանյանի հարցազրույցն ուղարկել է Հայաստանի ԱԱԾ

Գլխավոր դատախազությունը Վիտալի Բալասանյանի հարցազրույցն ուղարկել է Հայաստանի ԱԱԾ

Արմինֆո. Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Ղարաբաղյան պատերազմի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ուղարկվել  են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ուսումնասիրմանը։

 

"Հայաստանի գլխավոր դատախազությունը Բալասանյանի հարցազրույցը ԱԱԾ է ուղարկել՝ նրա հայտարարության մեջ նշված հանգամանքները ստուգելու համար",-ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է  Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը:

 

Նյութի հրապարակման պահին ԱրմԻնֆո-ին չի հաջողվել այս հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ԱԱԾ-ից:

 

Նշենք, որ "լայվ նյուզ" - ին տված հարցազրույցում Վիտալի Բալասանյանը քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, "Սասնա ծռեր" կուսակցության ղեկավար կազմի հետ մեկամսյա վաղեմության հանդիպման համար եւ սպառնացել ֆիզիկապես ոչնչացնել նրանց, ովքեր, իր իսկ խոսքերով, ոտնձգություն են կատարելու իր, Ղարաբաղի իշխանության եւ պետականության դեմ:

 

Բալասանյանի հայտարարությանն արձագանքել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Facebook-ի իր էջում գրելով. ՙՎիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու: Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում:

2016 թվականից իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանի հետ կապած Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը: Ղարաբաղցիներն իմաստուն մի խոսք ունեն` լուզուն էրկան, գոդը` տերտակ:

Խելացի ղարաբաղցիները նաև գիտեն` հըրսընքանը ետը նըղարա չըն թխում՚:

 

"Սասնա ծռեր" կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Վիտալի Բալասանյանի հայտարարությունների հետևում կանգնած են նախկին իշխանությունները:

 

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը մեկ ամիս առաջ կանչվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ "Մարտի 1-ի" քրեական գործի շրջանակներում, սակայն հարցաքննության չէր ներկայացել:  Ավելի ուշ Բալասանյանը միացել է "մարտի 1-ի" գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հայտարարությանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Փնտրել ըստ օրերի