Արմինֆո. ԱՄՆ ևս մեկ կոնգրեսական է հայտնվել Ադրբեջանի "սև ցուցակում"՝ Արցախ այցելելու համար։
Ինչպես հայտարարել Է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոնգրեսական Ջուդի Չուին ներառել է "սև ցուցակում" ՝ առանց "երկրի պաշտոնական կառույցների" հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ "Կոնգրեսական Ջեքի Սփիր-Կանչելյանն "սև ցուցակում" է 2018 թվականից։ Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է ամերիկյան կողմին հաղորդել "գրավյալ տարածքներում" իր քաղաքացիների գտնվելու անօրինականության մասին", - հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում haqqin.az-ին:
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիյերն ու Ջուդի Չուն այս օրերին Արցախում հանդիպումներ են անցկացնում երկրի բարձրագույն ղեկավարության հետ: