Արմինֆո.Երևանի ավագանու "Իմ քայլը" խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը որոշում է կայացրել վայր դնել մանդատը։ Այդ մասին հոկտեմբերի 8-ին ավագանու նիստում հայտարարել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Քաղաքապետը նաև նշել է, որ ըստ ընտրական ցուցակի՝ "Իմ քայլը" դաշինքի ավագանու նոր անդամ կդառնա Լուսինե Մխոյանը: