Արմինֆո. Էդուարդ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը, համապատասխան կարգադրություն է ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը:
Էդուարդ Աբրահամյանը Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ անվտանգության բաժնի գիտաշխատող է (Մեծ Բրիտանիա), ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդին կից Վաշինգտոնի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի փորձագետ: