Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2019 19:09

Վճիռներ «ոչ հեռավոր անցյալից»

Վճիռներ «ոչ հեռավոր անցյալից»

Արմինֆո. «Արզնի» հանքային ջրերի գործարանի և իր կողմից ժամանակին գրավադրված ու վերագրավադրված բազմաթիվ այլ՝«գործարանների, թերթերի, շոգենավերի նախկին սեփականատերը» որոշել է վերադառնալ «Մեծ բիզնես»։ Եվ, հայկական գործարար միջավայրում իր «հնարամտությամբ» հայտնի Գևորգ Աֆանդյանը, որոշել է դա անել հենց հիմա՝ չսպասելով մինչև դատական համակարգի արմատական բարեփոխում խոստացող նոր հովերը ներթափանցեն երկիր և մաքրեն նախկին իշխանության թողած գարշահոտ «ավգյան ախոռները»։ Մեր հերոսը որոշել է ոչ թե ընդամենը վերականգնել իր երբեմնի բարեկեցությունը, այլ մեծ շահում ստանալ՝ գրեթե հնգապատիկի չափով: Իսկ ինչո՞ւ քչով բավարարվել, եթե կան մտերիմ մարդիկ ու դատավորներ, որոնք դեռ աշխատանքի են գնում ու դեռ վճիռներ կայացնում։

Առաջանցիկ խաղ

Աֆանդյանը, լինելով ամենևին ոչ հիմար գործարար, ում ժամանակակից իդեալիստները կանվանեին «կապիտալիզմի շնաձուկ» և որի նմանները միշտ էլ խաղում են առաջանցիկ, ամբողջովին սնանկ (չնայած դեռ պարզել է պետք թո որքանով սնանկ)հեռանալով բիզնեսից, սողանցքներ է թողել, որոնց միջոցով, հարկ եղած դեպքում, հնարավոր է վերադառնալ ՝ օգտվելով դատական իշխանության լծակից:

Երկրի գործարարները լավ են հիշում Աֆանդյանին պատկանող ձեռնարկությունների ու ընկերությունների սնանկացումների այն «տեղատարափը», որի  արդյունքում մի քանի հայկական բանկեր «ինֆարկտ» ստացան, և եթե ժամանակին օգնության չհասնեին Կենտրոնական բանկի «ռեանիմատոլոգները»և աչք չփակեին աֆանդյանական «տոքսիկ վարկերի» վրա, դժվար թե բանկերն ինքնուրույն հաղթահարեին այդ «հիպերտոնիկ ճգնաժամը»։ Բավական է միայն հիշել Աֆանդյանին պատկանող «Սթար» սուպերմարկետների ցանցի սնանկացման պատմությունը:

Թե ինչու են հայաստանյան մի շարք բանկեր այն ժամանակ՝ 10 տարի առաջ, գրեթե անսահմանափակ վարկային ռեսուրսներ տրամադրել գործարարին, մնում է հանելուկ՝ հնարավոր ենթադրություններով,սակայն փաստը մնում է փաստ, որ դա արվել է՝ վերևներից տրված ցուցումով։ Չէ՞ որ գործարարը լավ հարաբերություններ ուներ իշխանական շրջանակների հետ: Բայց նրբությունն այն է, որ այդ իշխանությունը, որպես կանոն, վստահում էր յուրայիններին և չէր ներում որևէ շողոքորթություն կամ «օբշչագի» շահերի հետ բախվող հարցերում չափերն անցնող ակտիվություն: Կարելի է հիշել գործարարների մի ամբողջ շարք, որոնք ոչ հեռու անցյալում վայելել են իշխանության բարեհաճությունը, իսկ հետո, ընդհանուր սկզբունքները չպահպանելու հետևանքով, դուրս նետվել «յուրայինների» շարքից: Առանց «պանյատների»խաղը շարունակելու հնարավորություն չէր տրվում:

Խաղ «մոնոպոլիա»

Բայց հիմա ժամանակները փոխվել են, և իր երկրի յուրաքանչյուր «հպարտ քաղաքացի»  սկսել է յուրովի հասկանալ այդ ժամանակները։ «Մոնոպոլիա» մոլախաղը չի ավարտվել, և մեր հերոսը որոշել է խաղալ ոչինչ չկասկածող նախկին «Անելիք» բանկի հետ, որն արդեն վաղուց փոխել է ինչպես իր հիմնական բաժնետիրոջը, այնպես էլ անվանումը՝ դառնալով IDBank:

Իսկ պատմությունը, որն այս առնչությամբ ներկայացրել են «Հետք»-ի հետաքննող լրագրողները, թերևս, իր սյուժեով կսազեր հիրավի տաղանդավոր Իլֆի և Պետրովի գրչին, ովքեր մեզ հրաշալի գրական ժառանգություն պարգևեցին «բոլոր ժամանակների և ժողովուրդների» մեծ կոմբինատորի մասին։ 

Բանն այն է, որ դեռեւս 2010 թվականին Աֆանդյանը «Անելիք» բանկից ստացել է 7 մլն ԱՄՆ դոլարի վարկ։ Դրա դիմացգրավադրելէ«Արզնի» հանքային ջրերի գործարանի՝ 14 հազար քմ մակերեսով գույքային համալիրը, 2,8 հա հողատարածք եւ այլ մանր բաներ։ Աֆանդյանն այդ ժամանակ արդեն ի վիճակի չէր վճարել վարկի դիմաց և, որպես հետևանք, բանկի հանդեպ պարտավորությունները չի կատարել: Գրավադրված գույքը նորմալ պայմաններում կփոխանցվեր բանկի հաշվեկշռին և որոշ ժամանակ անց կօտարվեր՝ կորուստները ծածկելու նպատակով: Չէ՞ որ բանկը բարեգործական գրասենյակ չէ և ունի իր բաժին խիստ պարտավորություններնավանդատուների հանդեպ։ Սակայն, կնքվել է մի համաձայնագիր, որում«դանդաղ գործողության ական» էդրվել, որի մասին չէր կարող չիմանալ բանկի նախկին ղեկավարությունը և հատկապես՝ վերջինիս խորհրդատուները։ Հայաստանի չափանիշներով այդ խոշոր վարկը վերցնելիս փաստաթղթում ներառված էր դրույթ, որը, եթե գործը հասնի գրավի օտարմանը, ապա նախատեսում էր վարկառուի կողմից այդ գույքը բանկից հետ գնելու հնարավորություն՝ բիզնեսը չքանդելու և ժամանակի ընթացքում պարտավորությունները կատարելու ազնիվ նպատակով:

Նման բանաձևն ամբողջությամբ տեղավորվում է անցումային երկրների արդի բիզնես պրակտիկայի «պրոկրուստոսյան մահիճի» շրջանակում, սակայն անգամ դրա մեջ հնարավոր չէ որևէ կերպ խցկել այն ամենը, ինչը դարձել է այս «զարմանահրաշ» և քննիչների ուշադրությանն արժանանի՝ իսկապես դետեկտիվ պատմության շարունակությունը:

Պահմտոցի

Գործարքի կնքման պահին բանկի սեփականատեր էհանդիսացել լիբանանյան CreditBank S. A. L.-ը: Բանկի ղեկավարությունն ընդունել է առաջարկը և Գ.Աֆանդյանի հետ կնքել համաձայնագիր, որով «Անելիք» բանկը պարտավորվել է գրավատուին կամ նրա նշած 3-րդ անձին 2 տարի ժամկետով տրամադրել գույքի գնման բացառիկ նախապատվություն: Նախապատվության իրավունքը չպահպանելու դեպքում բանկը պարտավորվել է տույժ վճարել՝ բռնագանձված գույքի արժեքի հնգապատիկի չափով: Իսկ տույժի գումարը բանկը պարտավորվել է ուղղել Աֆանդյանների ընտանիքին պատկանող «Սենթրալ սթեյշն», «Էկոպրինտ» և «Սուփրա» ՍՊԸ-ների՝ բանկի նկատմամբ տվյալ պահին առկա պարտավորությունների մարմանը:

Թե ինչու էր հավանություն տրվել այս՝բանկայինբիզնեսիտեսանկյունից, ըստ էության, չափազանց արկածախնդիր գործարքին,պետք է հարցնել բանկի բաժնետերերին: Բայց փաստը մնում է փաստ, որ նման փաստաթղթի ստորագրումը ոչ այլ ինչ է, քան իրավապահ մարմինների քննությանն արժանի բացահայտ խարդախությանըհավասար մի առիթ, քանի որ նման համաձայնագրերը ոչ միայն վնասենհասցնում բաժնետերերին (թեև դա նրանց անձնական ռիսկերն են), այլեւ, ամենակարևորը, իրական վտանգ են ստեղծում հանրային ինստիտուտ հանդիսացող բանկի և ընդհանրապես բանկային համակարգի կայունության համար, ուստի դրանց աշխատանքը խիստ կանոնակարգվում է՝ մեր երկրի հազարավոր  քաղաքացիների խնայողությունները պաշտպանելու նպատակով: Թե ինչպես է ստացվել, ով է աչք փակել խոշոր վարկային պայմանագրում այդ, մեղմ ասած, «անմտության» վրա, օպերատիվ քննության առիթ է։

Բայց այսքանով, բնականաբար, այս պատմությունը չի ավարտվում, և ինչու այն թողնել կախյալ վիճակում, երբ մարդկությունն իր ֆինանսական պատմության ընթացքում այդքան հետաքրքիր սխեմաներ և«գլուխկոտրուկներ» է մտածել: Եվ ավելի լավ կլիներ, որ այդ սխեմաներին հետևեին իրավապահները, այլ ոչ թե՝միայն լրագրողները:

Եկավ բանկի կողմից ՀՀ ԿԲ-ի՝ հայկական բանկերի ընդհանուր կապիտալների ավելացման նորմատիվային պահանջի կատարման ժամանակը, և կարծես շուկայից հեռացող լիբանանցի ներդրողը, որն արդեն «ազատվել էր» բանկի մոսկովյան դուստր ընկերությունից իր «Անելիք» դրամական փոխանցումների համակարգով, առաջարկել է հայկական բանկի հիմնական փաթեթը գնել ռուսաստանաբնակ ներդրողին՝ի դեմս Վարտան Դիլանյանի, ում աուդիտորական ստուգման կամ «դյուե-դիլիժանս»-ի արդյունքում խորհուրդ են տվել «չխաղալ ճակատագրի հետ» և բանկի հաշվեկշռից հանել Գ.Աֆանդյանին առնչվող գույքը, քանի որ այն,մեղմ ասած, խնդրահարույց էր։ Այդ ժամանակ արդեն մոտ երկու տարի էր անցել առաջին համաձայնագրի ստորագրումից,սակայն Աֆանդյանի գրավադրվածգույքըդեռ կախվածէրմնում՝որպեսանպետք բալաստ։ Դրանից հրաժարվելը դարձել էր Դիլանյանի  նախապայմաններից մեկը՝ ներդրումներ կատարելու եւ բանկի կապիտալում վերահսկիչ բաժնեմաս ձեռք բերելու համար:

Լիբանանյան մենեջմենթը և բաժնետերերը համաձայնել են. 2016 թվականի օգոստոսին, «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքային համալիրը վաճառվել է Վերջինյան կղզիներում ստեղծված օֆշորային՝ հնչեղ անվանումով Private International Company (PIC) ընկերությանը և դրա հետ փոխկապակցված հայկական «Տարմակ» ՍՊԸ-ին։ Ամեն ինչ լավ կլիներ, բայց... Աֆանդյանն ինքը չէր լինի, եթե այդ գործարքին դե ֆակտո մասնակցություն չունենար՝ օֆշորի բաժնետերերի շարքում ընդգրկելով իր հարազատ որդուն։ Եվ քանի որ լիբանանցիների հետ միասին որպես օֆշորի մասնակից դե Ֆակտո հանդես են եկել Աֆանդյանները, այս գործարքի՝ հետգնման համաձայնության նախապայմանին համապատասխանությունը կասկած չի հարուցում։Այսպիսով՝գործարքը դե յուրե ճանաչվել է ավարտված, իսկ բանկի նոր բաժնետեր Դիլանյանի պայմանները՝ բավարարված:

Թվում էր, թե այժմ ռուսաստանաբնակ ներդրողի համար բացվում է թունավոր վարկերի «կեղտից» մաքրված անբիծ ճանապարհ՝ բանկի ռեբրենդինգի, վերջինիս նոր ռազմավարության սահմանման և Հայաստանի բանկային բարձր մրցակցային շուկայում դիրքերի ամրապնդման համար:

Բայց այստեղ էլ Աֆանդյաննինքըչէրլինի,եթե բավարարվեր միայն իր ակտիվների հետգնմամբ։ Չէ որ իզուր չէ, որ «հեռացող» լիբանանցիներն աջակցեցին նրան։ Նա դատի է տվել բանկին եւ պահանջել 21 մլն ԱՄՆ դոլարայնբանիհամար, որ, պարզվում է, տեղյակ չի եղել... մնում է հարցնել, թե ինչի՞ն... Պարզվում է՝ տեղյակ չի եղել հարազատ որդու՝ օֆշորային գործարքին մասնակցությունից և 10 տարի առաջ իր գրավադրած գույքի հետգնման մասին։ Իսկ դատարանը ի՞նչ, կհարցնի ընթերցողը, մի՞թե այստեղ ամեն ինչ պարզ չէ։ Բա չլիներ…

Դիմակները պատռված են

Դատարանն Աֆանդյանների ցուցմունքն արժանահավատ է գտել, իսկ «Տարմակ» ՍՊԸ-ն գործընթացի մեջ համարել երրորդ անձ։ Եվ, որպես հետեւանք, B. M. L. ARZNI-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի հայցն ընդդեմ բանկի շատ սեղմ ժամկետներում լիովին բավարարվել է 2018 թվականի մարտին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի կողմից, ով կայացրել էր Աֆանդյանի մի շարք ընկերությունների սնանկության այլ գործերով դրական վճիռների մեծ մասը:

Բանկը հաջողությամբ բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում, որը գործն ուղարկել է լրացուցիչ քննության: Սակայն, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Մազմանյանի նախագահությամբ, 2019 թվականի սեպտեմբերի 20-ին մասնակիորեն բավարարել է B. M. L. ARZNI-ի հայցը՝ բանկից շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար բռնագանձելու վերաբերյալ՝որպես կնքված համաձայնագրով նախատեսված տուգանք: Մի՞թե վատ է. Վերցնել բանկից 7 մլն դոլար, ավելի քան 10 տարի շրջանառել այն, հետ գնել սեփական ակտիվները և որպես պարգևավճար ևս 22 մլն ստանալ: Երևի տիկին Մազմանյանը 7-րդ երկնքում էր իր կայացրած որոշումից՝ կամ գործարքի հանճարեղությունից, կամ... և դատավորներից ոչ մեկին չի հետաքրքրել այն գումարների պատկանելությունն ու ծագումը, որոնց շնորհիվ 10 տարի անց գրավադրված ակտիվը հետ է գնվել:

Ակամայից հիշում ես մեծ արտիստ Ֆրունզիկ Մկրտչյանի հերոսին «Միմինո» ֆիլմում, ով դատարանի դահլիճում գլուխը բռնած ասում էր՝ «Վախ, մամա ջան. Էս ինչա կատարվո՜ւմ»: Ցավոք, կատարվել և կատարվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չեն հեռացել սկզբունքորեն արդեն «հեռացող» դատավորներն՝ ի դեմս Փոլադյանների և Մազմանյանների, իսկ յուրաքանչյուր նման դեպք առայժմ՝ անօգուտ, բայց միշտ զգոն լինելու հիշեցում կլինի՝ նրանց համար, ովքեր պատրաստվում են ներդրումներ կատարել նոր Հայաստանի տնտեսության մեջ։ Ավաղ, դեռ՝ անօգուտ:

IDBank-ը, սակայն, պայքարել և շարունակելու է պայքարել նախկին համակարգի տարածած սարդոստայնի դեմ, որում, իմիջայլոց, այս ամենը Աֆանդյանի հետ նույն գույքի առնչությամբ բազմաթիվ դատական վեճերի միայն մի դրվագն է։  Իսկ դատավորները, ովքեր հեռու են թե  տրամաբանությունից, թե արդարությունից, առաջնորդվելով «օրենքն ինչպես ուզես կարելի է մեկնաբանել» սկզբունքով, կշարունակեն իրենց իրավաբանական պրակտիկան ոչ պակաս շահավետ նոտարական գրասենյակներում։ Գործարար վեճերի կարգավորման համաշխարհային փորձն արդեն վաղուց անցյալում է թողել Դրայզերի «վայրի կապիտալիզմի» հերոսների դարաշրջանը, և ժամանակն է, որ այդ մասին իմանան ոչ միայն նրանք, ովքեր վճիռներ են կայացնում, այլև նրանք, ովքեր այդ վճիռները գիտակցաբար նախապատրաստում են: Ինչպես ուզում եք հասկացեք, պարոննե՛ր անցյալի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածուՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածու
Հայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորությունները
Բերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածունԲերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենաՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենա
"Ականատես". Արտաշատում հոգևորականը հրապարակավ սատարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուին
Հայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումըՀայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումը
Արման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններումԱրման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններում
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիքՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք
Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի
Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձըԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասինԱռողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
Նարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր էՆարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր է
Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող "Ուժեղ Հայաստանի" կողմնակիցների կալանավորման հաշվին ստիպել նրան պաշտպանել նոր սահմանադրությունը
87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԱդրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ
Ծաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներԾաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներ
Արցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտինԱրցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի ՀայաստանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան
«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ
Երևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել էԵրևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել է
Նիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերինՆիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերին
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունըՀայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունը
Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե ՕհանյանըՎարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե Օհանյանը
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններինՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններին
Հայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունըՀայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը
Փաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսովՓաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսով
IDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունըIDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունը
ԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցելԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցել
Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։
Փարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակըՓարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը
Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։
Հայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ էՀայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմիցՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմից
Հայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ըՀակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ը
Հայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբՀայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբ
Ընդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ էԸնդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ է
Խամոյան․ Խամոյան․ "Հայաստան" դաշինքը չի քվեարկի նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ
2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը
Նոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններՆոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետՓաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետ
Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն   Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն  
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւ
Կառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածունԿառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածուն
Հայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրըՀայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրը
Ընդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի ենԸնդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են
Երևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարանԵրևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարան
Տտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - ՓաշինյանՏտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - Փաշինյան
Հայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջինԾիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին
Ամստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանությունԱմստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն
Ըստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկանԸստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան
Իսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումներըԻսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումները
ՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքներըՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ