Արմինֆո. Երեկ ուշ երեկոյան Հայաստան է ժամանել Քիմ Քարդաշյանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսին (WCIT-2019) մասնակցելու նպատակով, որտեղ նա կլինի հիմնական բանախոսներից մեկը:
Նշենք նաև, որ վերջերս ԱՄՆ հայկական կազմակերպությունները դիմել էին Քարդաշյանին՝ խնդրելով չմոռանալ Հայաստանում բիզնես հիմնելու իր խոստման մասին։ Խոսքը վերաբերում է նրա նոր բրենդին՝ Kimono Solutionwear կանացի ներքնազգեստի թողարկմանը։ Այսօր նա այն առաջ է մղում Թուրքիայում և մտադիր է այնտեղ կարի պատվերներ տեղադրել։ Համացանցում նոր բրենդի տեղադրման մի քանի րոպեի ընթացքում Քարդաշյանը գրեթե 2 մլն դոլար է վաստակել։
Սա Քիմ Քարդաշյանի երկրորդ այցն է Հայաստան։ Առաջին անգամ նա իր պատմական հայրենիք է այցելել 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Հավելենք, որ WCIT-2019-ի հյուրերի թվում է նաև երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը: Հանգստյան օրերին նա հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։