Արմինֆո. Երեկ մեկնարկել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի այցը Մոսկվա։ Ինչպես Մոսկվայից հաղորդում է Արմինֆո-ի հատուկ թղթակիցը, Ռուսաստանի մայրաքաղաքում Պետրոսյանը հանդիպումներ է ունենում հայ համայնքի ներկայացուցիչների, գործարարների եւ Շիրակի մարզի բնակիչների հետ:
Աշխատանքային օրը սկսվել է "Արմենիա" տաղավարի այցելությամբ, որտեղ տեղի ունեցավ հանդիպում տաղավարի ղեկավարներ Արտյոմ Մուսայելյանի և Արամ Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում մարզպետի հետ քննարկվել են Շիրակի մարզի գործարարների հետ առևտրային կապերի զարգացման հնարավորությունները։ "Արմենիա" տաղավարը որոշում է կայացրել Շիրակի արտադրողների համար տարածք տրամադրել։ Տաղավարի կոնֆերանսների դահլիճում տեղի է ունեցել կլոր սեղան-հանդիպում բիզնեսի և մտավորականության ներկայացուցիչների հետ: