Արմինֆո. Պայմանագրային զինծառայող Մուշեղ Աբովյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, նախօրեին Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի ԱԲՈՎՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»: Հիշեցնենք, որ ողբերգական միջադեպը տեղի էր ունեցել հոկտեմբերի 3-ին Տավուշում