Արմինֆո.Արդշինբանկը հովանավորում է առաջին անգամ Հայաստանում կայանալիք ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը՝ «WCIT 2019»։
«Ապակենտրոնացման ուժը» կարգախոսի ներքո անցկացվող «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9։ Երևանյան համաժողովը հյուրընկալելու է ավելի քան 2000 մասնակից 70 երկրից՝ զբաղեցնելով իր տեղը աշխարհի ՏՏ քարտեզի վրա և խթանելով Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացումը:
Արդշինբանկը Հայաստանի Հանրապետության միակ առևտրային բանկն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Արդշինբանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից 2018 թվականին ճանաչվել է Հայաստանի Հանրապետության «Տարվա լավագույն բանկ»: