


Արմինֆո. Արցախում բացառում են ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի հանձնումն Ադրբեջանին:
Նշենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին "Վալդայ" ակումբում, անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը, հայտնել էր, որ ՙպատրաստվում է պահվող անձանց փոխանակում՚:
Այս առնչությամբ, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարի այս հայտարարությանը, ենթադրել է, որ, ամենայն հավանականությամբ, փոխանակումը միակողմանի կլինի: "Սերգեյ Լավրովը խոսել է պահվող անձանց մասին, մինչդեռ Հասանովն ու Գուլիեւը հանցագործներ են եւ ահաբեկիչներ, որոնք իրենց կատարած անմարդկային արարքների համար պատիժներ են կրում ։ Նրանք ենթակա չեն փոխանակման. Այդ անձանց հանձնումը կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների, սոցիալական պայթյունի։ Ես չեմ կարծում, թե նման բան հնարավոր է", - ընդգծել է Բաբայանը ։
Նշենք, որ ներկայումս Հայաստանի տարածքում չկան ԱՀ քաղաքացիներ, երկու ադրբեջանցի դիվերսանտներ Արցախում պատիժ են կրում անչափահաս պատանու դաժան սպանության համար: Մինչդեռ Ադրբեջանի տարածքում պաշտոնապես գտնվում է երեք հայ, այդ թվում ՝ մեկ ռազմագերի, որոնք մտացածին հոդվածներով դատապարտվել են լուրջ ժամկետների:


