Արմինֆո. System of a Down ռոք խումբն իր եվրոպական հյուրախաղերից հասույթը կուղղորդի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի "Իմ քայլը" բարեգործական հիմնադրամին: Այդ մասին ասված է երաժշտական խմբի հաղորդագրության մեջ, որը զետեղված է SOAD-ի Facebook-ի պաշտոնական էջում։
Մասնավորապես, նշվում է, որ 2020 թվականին նախատեսված եվրոպական շրջագայության ամսաթիվն արդեն հաստատվել է, եւ տոմսերը վաճառքի կհանվեն հոկտեմբերի 4-ից:
"Շահույթն ուղղորդվելու է "Իմ քայլը" հիմնադրամին, որը ծրագրեր է իրականացնում կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնապահպանության ոլորտներում", - ասված է հաղորդագրության մեջ: