Արմինֆո. Արցախի Պաշտպանության բանակը սեպտեմբերի 22-ին ԱՀ ԶՈՒ կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ չեզոքացրել է երկու ադրբեջանցի զինվորականների: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով, հարավային ուղղությամբ իրականացված ադրբեջանական դիվերսիայի վերլուծությունը ցույց է տվել, որ չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել ևս մեկ ադրբեջանցի զինծառայող, ով հասցրել էր մի կերպ իրեն շպրտել իրենց խրամատ։ <Այս մասին նշում էին նաև միջադեպին ականատես մեր զինծառայողները։ Alen Ghulyan -ը սոցցանցերի ադրբեջանական տիրույթում նույն օրը, նույն ուղղությամբ խոցված զինծառայողի թաղման արարողություն, լուսանկարներ է գտել, որոնք այս պնդման ևս մեկ հաստատումն են։ Ճիշտ է՝ կոչումը և զորատեսակը դեռ պարզ չի, բայց լուսանկարներից նկատելի է, որ հաստատ ժամկետային զինծառայող չի։ Խոցվածն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գուրբաթ Գուրբաթ օղլու Գուլիևն է (QՖrbət QՖrbət oğlu Quliyev)>,- գրել է Աբրահամյանը: