Արմինֆո. "SOS Ամուլսար" նախաձեռնությունը Facebook-ի իր էջում զետեղել է լուսանկար, որը վկայում է "Ամուլսար" ոսկու հանքավայրում ուրանի խոշոր պաշարների առկայության մասին: Այսպես, գրառման համաձայն, դեղին սարքի U տառը նշանակում է ուրանի առկայություն չափվող նյութում։ Դրա դիմաց նշված "245 " թիվը նշանակում է ուրանի խտությունը մեկ տոննայում՝ գրամով։ Մինչդեռ նորմը պետք է լինի 4", - նշված է գրառման մեջ ։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով հայտնի գիտնական Պետրոս Ալոյանի "Հայաստանի երկրաբանական կազմավորումների ուրանաբերությունը" աշխատությունը, նշել էր, որ Ամուլսարի ուրանի դրսեւորումը գտնվում է Կեչուտ գյուղից 4 կմ հարավ-արեւելք եւ համանուն լեռան գագաթից 5 կմ հյուսիս - արեւմուտք: Ամուլսարի երեւակման հինգ տեղամասերում հաշվարկվել է մոտավորապես 76 տոննա ուրան, Իսկ թորիումի տեղամասում ուրանի ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա: Ավելին, մեկ այլ գիտնական, պրոֆեսոր Գ. Ավագյանի ուսումնասիրությունների համաձայն, Ամուլսարի հանքաքարի 40 նմուշների տվյալներով, այնտեղ կա 195 տոննա ուրան և թորիում: Ընդ որում, ուրանի հանքավայրերի մշակման համար անհրաժեշտ է կառավարության հատուկ թույլտվություն, որը "Լիդիան" ընկերությունը չունի։ Ընկերության տեղեկատվության համաձայն ՝ հանքավայրը պարունակում է շուրջ 73733 կգ ոսկի՝ մեկ տոննայում 0.78 գ միջին պարունակությամբ, ինչպես նաեւ 294.367 տոննա արծաթ՝ մեկ տոննայում համար 9.29 գ միջին պարունակությամբ: Ընդ որում, ուրանի մասին՝ ոչ մի խոսք։ Lydian Armenia-ն, որն իրականացնում է հանքավայրի շինարարությունը, բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է: Ամուլսարի նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի եւ 4 ամիս, ընդ որում, տարեկան կտրվածքով նախատեսվում է արդյունահանել միջինը 200 հազար ունցիա ոսկի: Ամուլսարի հանքավայրը մեծությամբ երկրորդ պաշարն է Հայաստանում։