Արմինֆո.ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքերի շրջանակներում՝ սեպտեմբերի 26-ին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նախաձեռնվել և հյուրընկալվել է կառույցում Հունաստանի նախագահության կողմից:
Քննարկվել են կառույցի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Իր խոսքում նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ՍԾՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային համագործակցության առնչությամբ՝ առանձնակի կարևորելով կառույցի արդյունավետության բարձրացումը: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարևորել է տարածաշրջանում կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը: