Արմինֆո. Սեպտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի (Giorgi Gakharia) հետ։
Վրաստանի վարչապետը շնորհավորել է ողջ հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ հայ և վրացի ժողովուրդների համար անկախության գաղափարն առանձնահատուկ նշանակություն ունի։
Դեսպան Սադոյանն իր հերթին Գիորգի Գախարիային շնորհավորել է վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական հարաբերություններն ավելի կխորանան։
Վրաստանի վարչապետն ու Հայաստանի դեսպանը քննարկել են հայ-վրացական քաղաքական օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների։