Արմինֆո. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակներում այցելել է Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի բարեկամության տուն, որտեղ ծանոթացել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի տաղավարների աշխատանքին:
Ինչպես հաղորդել ե ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Բարեկամության տանը տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում խորհրդարանի նախագահը պատասխանել է նրանց հուզող հարցերին: