Արմինֆո. 22.09.2019թ.՝ ժամը 03:35-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Վահեի Խաչատրյանի՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Հ.Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: