Արմինֆո. ՙԴավոսի ֆորումից առաջ, երբ ես պետք է մեկնեի, «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր Ջորջ Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել, բայց իմ աշխատանքային գրաֆիկը շատ խիտ էր, և որևէ կերպ չհաջողվեց հանդիպման նրա խնդրանքը բավարարել՚, - Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք հանդիպել է Ջորջ Սորոսի հետ և ինչպես է կմեկնաբանի այն պնդումները, որ ինքը «Սորոսի մարդն է»։
"Ճշմարտությունն այն է, որ ես ընդամենը մի բան եմ արել, ասել եմ, որ պրոբլեմատիկ վիճակ ունենք, ես ինքս քայլ կանեմ հանուն այդ իրավիճակը շտկելու, ով իր քայլն ունի, թող անի։ Պարզվել է, որ շատ մարդիկ ցանկանում են դա անել: Դա ստեղծվել է, ձևավորվել է ժողովրդի կողմից։ Հեղափոխությունն արել է Հայաստանի ժողովուրդը", - նշել է կառավարության ղեկավարը։ Նրա ասելով, ինքն, իրոք, "քայլ է արել", բայց եթե ուրիշներն իրենցը չանեին, ոչինչ չէր ստացվի։ "Այնպես որ, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր կատարել են իրենց քայլերը, հեղափոխության նույնպիսի հեղինակներ են", - ասել է վարչապետը:
«Իսկ ինչ վերաբերում է վարկածներին, հիմա երկու վարկած կա, առաջին վարկածը՝ դավադրության տեսության հեղինակները ասում են. ՙՀա ուրեմն ինչ-որ տեղ պլանավորվել է՚: Այնտեղ, որտեղ պլանավորվում են ձեզ հայտնի հեղափոխությունները, իսկ այնտեղ, որտեղ պլանավորվում են հեղափոխությունները, պակաս կասկածանքների և տառապանքների մեջ չեն, որովհետև ասում են. ՙՉհասկացանք, եթե այս հեղափոխությունը մենք չենք արել, ապա այդ ով է համարձակվել առանց մեր թույլտվության անի հեղափոխություն՚։ Այնպես որ, ես բոլոր կողմերին խնդրում եմ հանդարտվել, որովհետև նրանք, ովքեր եղել են Հայաստանում, և ոչ թե իրենց կաբինետներում և իրենց աշխատանքային սեղանների տակ մտած, ապա գիտեն՝ ով արել հեղափոխությունը և ինչպես։ Հեղափոխությունը եղել է ուղիղ եթերում և այս պատմությունը երկար տարիների պատմություն ունի, - հայտարարել է վարչապետը, հավելելով, - այս հեղափոխությունը արել է հայ ժողովուրդը, և նրանք, ովքեր ուզում են հայ ժողովրդի հեղինակային իրավունքը վերապահել ուրիշներին, ինչ-որ օտար մարդկանց, նրանք անարգանքի են ենթարկում հայ ժողովրդին: Նրանք, ովքեր ուզում են Սորոս կամ ինչ-որ բան խառնեն, նրանք ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապատվությանը։ Այդ մարդկանց հայ ժողովուրդը նետել է պատմության աղբանոցը, որից դուրս չեն գալու»։