Արմինֆո.ԱՄՆ-ում մեկնարկել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան։
Հավելենք, որ այսօր տեղի կունենա նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանն ուղղված բանակցությունների շարունակումն է: