Արմինֆո.Երևանում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբից, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են կողմերի համատեղ աշխատանքները:
Ավելի վաղ գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել հայ-բելառուսական երկկողմ համագործակցության ընթացքի վերաբերյալ, մտքեր փոխանակել պաշտպանական բնագավառում փոխգործակցության ներկա իրավիճակի և հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: