Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: ՀՀ նախագահի աշխատակազմից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, ուղերձում մասնավորապես ասվում է.
«Անկախության օրվա տոնակատարություններն ինձ հաճելի առիթ են պարգևում՝ ուղղելու Ձեզ իտալացի ժողովրդի անկեղծ շնորհավորանքները, Հայաստանի Հանրապետության համար բարեկեցիկ ապագայի իմ անձնական բարեմաղթանքների հետ միասին:
Ընդհանուր հարուստ պատմական իրադարձություններից սկիզբ առած Երևանի և Հռոմի խորը բարեկամական կապերն արտառոց հարստություն են, մի ժառանգություն, որից մեր ժողովուրդները շարունակում են օգտվել` միշտ ավելի բուռն և եռանդուն հարաբերություններ կառուցելու ու զարգացնելու համար: Մեր հանդիպումների հաճելի հիշողություններով և Ձեզ պետական այցով Քվիրինալյան պալատում ընդունելուն սպասելով՝ վերստին հղում եմ անձամբ Ձեր և բոլոր հայերի բարեկեցության իմ ջերմ մաղթանքները»: