Արմինֆո. Թել Ավիվում դեսպանութան բացումը լավ հնարավորություն է՝ մեծացնելու Հայաստանի տարածաշրջանային կշիռն ու նշանակությունը, ինչպես նաեւ դիմակայելու Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների ընդլայնմանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը։
Սեպտեմբերի 19-ին Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացելու վերաբերյալ։ Որոշման նախագծի հիմնավորման համաձայն ՝ Երևանը մտադիր է Թել Ավիվում դեսպանություն բացել 2019 թ. վերջին - 2020թ. սկզբին։ Ներկայացնելով որոշման նախագիծը ՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է, որ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ.ապրիլին, սակայն մինչ օրս Հայաստանը Իսրայելում ներկայացված է ոչ ռեզիդենտ դեսպանով։
<Թել Ավիվում մեր դեսպանի հայտնվելը լավ հնարավորություն է հայ - իսրայելական հարաբերություններին առավել առարկայական բովանդակություն հաղորդելու համար՝ հաշվի առնելով Իսրայելի շահագրգռվածությունը դրանում:
Համագործակցության ոլորտները տարբեր են՝ առևտուր, գյուղատնտեսություն, առողջապահություն, ՏՏ տեխնոլոգիաներ, տնտեսության այլ ոլորտներ ։
Համոզված եմ, որ հարաբերությունների զարգացմամբ շահագրգռված են երկու կողմերը, կա երկուստեք քաղաքական կամք եւ ցանկություն>, - ընդգծել է նա ։
Փորձագետը համոզված է Երևանի կողմից հայ-իսրայելական հարաբերությունների և Իսրայելի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հստակ տարանջատման անհրաժեշտության մեջ: Նրա խոսքով՝ պետք է շատ ավելի լայն դիտարկել հայ-իսրայելական համագործակցությունը: Այս լույսի ներքո նա նշում է Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականության մեջ Իսրայելի համար մեծ տեղ սահմանելու անհրաժեշտությունը ՝ Իրանի և արաբական երկրների օրինակով ։ Հաշվի առնելով, որ Իսրայելը տարածաշրջանային հիմնական խաղացողներից մեկն է՝ այդ երկրի հետ հարաբերությունների ամրապնդումը, ըստ Վերանյանի, հրատապ անհրաժեշտություն է:
Փորձագետը նշում է, որ Հայաստանի նկատմամբ Իսրայելի հետաքրքրությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է Իրանի հետ երկրի հարեւանությամբ, որի հետ հրեական պետությունը գտնվում է հակամարտության մեջ: Այս լույսի ներքո, Վերանյանը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը չդառնա հակամարտության հարթակներից մեկը, ինչպես դա տեղի է ունենում Ադրբեջանի հետ: Հայաստանը, նրա գնահատմամբ, Թեհրանի եւ Թել Ավիվի համար կարող է եւ պետք է լինի բացառապես երկխոսության հարթակ։