Արմինֆո.Ս. թ. սեպտեմբերի 19-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացումը:
Հանդիսավոր արարողությունն ընթացել Վայոց ձորի մարզպետ Տ.Սարգսյանի, Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ս. Սամուելյանի, տարածաշրջանային և քաղաքային իշխանությունների, Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Ղազախստանի դեսպանության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Բացման խոսքում ՀՀ-ում ՂՀ դեսպան Թիմուր Ուրազաևը նշեց, որ հյուպատոսական-իրավական հարցերի լուծումից բացի, ՀՀ Վայոց ձորի մարզում դիվանագիտական ներկայացուցչության բացումը ցույց է տալիս ղազախական կողմի շահագրգռվածությունը երկու երկրների միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության խորացման և զարգացման հարցում:
Մարզպետ Տ.Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի նախաշեմին պատվավոր հյուպատոսության բացումը վկայում է երկկողմ կապերն առավել ընդլայնելու և ամրապնդելու Ղազախստանի լուրջ ձգտման մասին, և այսօրվա իրադարձությունը պետք է գնահատել որպես Հայաստանի հետ Ղազախստանի հարաբերությունների հետևողական և նպատակաուղղված զարգացման օրինաչափ արդյունք:
Իր հերթին՝ պատվո հյուպատոս Ա. Աբրահամյանը ներկաներին վստահեցրել է, որ լիակատար աջակցություն կցուցաբերի առեւտրատնտեսական, մշակութային-հումանիտար, մարզական, կրթական կապերի, երկու երկրների շարքային քաղաքացիների միջեւ շփումների զարգացմանը:
Եղեգնաձորի հյուպատոսական շրջանն ընդգրկում է Վայոց ձորի և Կոտայքի մարզերի տարածքը։