Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2019 16:06

Արդի տեխնոլոգիա՝ փայտյա վառարանի փոխարեն

Արդի տեխնոլոգիա՝ փայտյա վառարանի փոխարեն

Արմինֆո.Տավուշի մարզի ամենամեծ գյուղը՝ սահմանամերձ Կողբը, 4.5 կմ է հեռու պետական սահմանից: Գյուղի մեծերը կատակում են, թե գրեթե քաղաքաբնակի կյանքով են ապրում. ունեն երկու դպրոց, երկու մանկապարտեզ, մշակույթի տուն ու արվեստի դպրոց, հիմնական զբաղմունք էլ բուսաբուծությունն ու այգեգործությանն է: Եթե չլինի նկարահանող տեսախցիկի նկատմամբ երեխաների զգուշավոր ու վախվորած արձագանքը, ապա սահմանամերձ լինելու փաստն առաջին հայացքից կարող է նույնիսկ չզգացվել: Ուսին դրված տեսախցիկը մանկապարտեզի փոքրիկները նախ որպես կրակող զենք են ընկալում, ավելի ուշ՝ անտեսում են ու հանգիստ խաղում:

 

Կողբի առաջին մանկապարտեզը կառուցվել է 70 տարի առաջ՝ 1965 թվականին: Ոչ տիպային շինությունն սկզբում ջեռուցվել է քարածխի, իսկ խորհրդային համակարգի փլուզմանը հաջորդած տարիներին՝ փայտյա վառարաններով: Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները՝ այլընտրանքային էներգիայով շենքը տաքացնելու տարբերակը, անհասանելի է եղել մանկապարտեզին: Հին մեթոդներով շենքում ջեռուցում ապահովելը բարդ ու վտանգավոր գործընթաց է եղել: 60 սան ունեցող մանկապարտեզի տարբեր սենյակներում տեղադրվել է 5 վառարան:  Չնայած դրանց գործարկումը եղել է աշխատակիցների մշտական ուշադրության կենտրոնում, սակայն վտանգն ու անհարմարությունը զգալի են եղել:

 

«Ձմռան ամիսներին շենքում ջեռուցում ապահովելը շատ բարդ է: Հիմնականում փայտյա վառարաններով, երբեմն էլ՝ էլեկտրական սալիկներով ենք տաքացնում: Կայուն ջերմաստիճան ապահովելը գրեթե անհնար է լինում: Սենյակները հաճախ ծխով են լցվում: Էլ չեմ խոսում շարժուն երեխաներին  շիկացած վառարաններից հեռու պահելու մասին: Կարծում եմ՝ այս հարցում գյուղը չպետք է տարբերվի քաղաքից: Առավել ևս՝ սահմանամերձ գյուղը: Ուշադրությունը պետք է մեծ լինի»,-ասել է մանկապարտեզի տնօրեն Ալինա Մամյանը:  

 

Ամռանը խնդիրը ներկայացվել է համանման խնդիրները լուծելու արդյունավետ փորձ ունեցող գործընկերներին: Արձագանքը չի ուշացել: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդեն իսկ  համատեղ ջանքերով, գործնական կոնկրետ քայլեր են իրականացնում: Գործընկերներն ձգտում են տաք ձմեռ ապահովել փոքրիկների համար: Ծրագիրն արդարացված է նաև բնապահպանական առումով: Հնացած ու ոչ արդյունավետ մեթոդներին փոխարինելու է ժամանակակից տեխնոլոգիան՝ ջեռուցման կենտրոնացված համակարգը՝ համալրված արևային ջրատաքացուցիչներով:

 

«Երեխաներին հարկավոր է մեծացնել առանց դժվար հիշողությունների: Դա կարևոր է հատկապես ապագայի համար: Շիկացած, այրող մետաղը կամ սենյակ լցվող ծուխը չեն կարող առաջացնել դրական հույզեր:  Գուցե շատ տարիներ առաջ փայտյա վառարաններով սենյակ ջեռուցելը համարվում էր նորմալ երևույթ կամ միակ լուծումը, սակայն ոչ այսօր, երբ կան զարգացած ու անվտանգ տեխնոլոգիաներ: Սա մի ծրագիր է, որը թույլ է տալիս նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ՝ փոխել սահմանին ապրող երեխայի և նրան դաստիարակող մանկավարժի առօրյան: Ուրախ եմ, որ գործընկեր կազմակերպության հետ կարող ենք օգտակար լինել նրանց»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

Սահմանապահ և հեռավոր բնակավայրերում ջեռուցման էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Այս կերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն խնայողություններ, որոնք կարող են ուղղվել այլ խնդիրների լուծմանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
ՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողություններըՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները
Փնտրել ըստ օրերի