Արմինֆո.<Բարգավաճ Հայաստան> կուսակցությունը հրաժարվում է մեկնաբանել <Մուլտի Գրուպ> կոնցեռնի ղեկավար Սեդրակ Առուստամյանի նկատմամբ Քննչական կոմիտեի կողմից առաջադրված մեղադրանքի հետ կապված իրավիճակը, ով կասկածվում է <Հյուսիս-Հարավ> ճանապարհային միջանցքի շինարարության ժամանակ ֆինանսական մեքենայությունների մեջ:
ԱրմԻնֆո - ի թղթակցի հետ կարճ հեռախոսազրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է. <Մենք ոչինչ չենք մեկնաբանում, դրանք պարզապես իրավական հարցեր են։ Այնպես որ՝ սպասենք>:
Հիշեցնենք, որ մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպե կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին: Մասնավորապես՝ պարզվել է, որ Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնսե ՍՊ ընկերության գործունեությունը, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնսե ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքե ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավումե ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆե ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, համաձայնություն է ձեռք բերել՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆե ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ֆինանսական միջոցներ դուրս բերելու և այդ միջոցով ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու շուրջ, որն իրականացնելու նպատակով «Սթոնսե ՍՊ ընկերության աշխատանքն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ 2016 թվականի հունիսի 8-ին կազմակերպել է ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքների մասով «ՍԹՈՆՍե ՍՊ ընկերության և «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆե ՍՊ ընկերության միջև խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ թվով 2 պայմանագրերի կնքումը: Չարաշահումների արդյունքում պետությանը հասցված ընդհանուր վնասը գնահատվում է 2 մլրդ դրամը գերազանցող գումար։