Արմինֆո.Ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից Հրայր Թովմասյանին հեռացնելու գործընթացը:
<Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ Իմ քայլը խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղեցի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: