Արմինֆո. Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 19-ին կայացած հերթական նիստում հավանություն է տվել որոշման նախագծին, որը, ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բատոյանի, կբարձրացնի պետության կողմից սոցիալական աջակցության հասցեականությունը:
Այսպես, փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2014թ. հունվարի 30-ի որոշման մեջ, ինչպես նշել է Բաթոյանը, կառավարությունը թիրախավորում է ծայրահեղ աղքատ ընտանիքներին, պարզեցնում ընտանիքների անապահովության գնահատման և ընտանեկան նպաստի նշանակման ընթացակարգերը, ինչպես նաև հնարավորություն է տալիս քաղաքացիներին զբաղվել սեզոնային աշխատանքներով՝ առանց նրանց զրկելու սոցիալական նպաստ ստանալու իրավունքից։