Արմինֆո. ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար է նշանակվել ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին: Ինքը՝ Օսիպյանը, հայտարարել է, որ հրաժարականի պատճառների մասին կհայտարարի ավելի ուշ: