Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուբինա Աթոյանին Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին:
"Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 12-ի ԲԴԽ-63-Ո-139 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբինա ԱԹՈՅԱՆԻՆ նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր", - ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: