Արմինֆո. Սեպտեմբերի 20-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից ։
Աղբյուրի համաձայն՝ նիստի օրակարգում ընդգրկված է ընդամենը մեկ հարց՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: Նիստը կսկսվի 11 ։ 00-ին։