Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այդ մասին տեղեկությունն ԱրմԻնֆո-ին հաստատել են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, նախագահի համապատասխան հրամանագիրը դեռևս չի ստորագրվել: Երբ որոշումը կայացվի, հրամանագիրը կհրապարակվի և կտեղադրվի պետության ղեկավարի պաշտոնական կայքում, ընդգծել են վարչությունում:
Նշենք, որ վերջին երկու օրերին ակտիվորեն շրջանառվում են Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո
ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկությունների հնարավորության մասին լուրերը:
Վերջինս սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում
հերքել է իր հնարավոր հեռացմանին լուրերը ։ Նրա խոսքով ՝ վարչապետի հետ նման քննարկում չի եղել։ Բացի այդ, ինչպես նշել է Տոնոյանը, պաշտոնանկությունների թեմայով քննարկում չի եղել նաև Անվտանգության խորհրդի նիստում։ Պաշտպանության նախարարը նշել է, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություններ չի կարող ունենալ ։ Ընդ որում՝ Տոնոյանը հայտարարել է, որ ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ չեն սպասվում ։ Հարցին, թե արդյոք ԱԱԾ ղեկավարի հեռանալը և ոստիկանապետ Վալերի Օսիպյանի սպասվող հրաժարականը չի սպառնում Հայաստանի ազգային անվտանգության շահերին՝ Տոնոյանը պատասխանել է. <Չեմ կարծում՝ համակարգը աշխատում է>: