


Արմինֆո. Ռոբերտ Քոչարյանի ՝ <Ստեփանակերտում թեյ խմող ադրբեջանցիների> մասին արված հայտարարությունը, մեղմ ասած, չափազանցություն է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։
Սեպտեմբերի 17-ին, ելույթ ունենալով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր հետեւյալը. <Հավանաբար, դատախազներին դժվար է հասկանալ, բայց ես այն մարդը չեմ, որ թաքնվեմ, խուսափեմ հետաքննությունից: Եթե այդպես լիներ, ապա հիմա ադրբեջանցիները Ստեփանակերտում թեյ էին խմում>։
<Իհարկե, Քոչարյանը իրեն հատուկ ոճով չափազանցնում է իր նշանակությունը Արցախում մեր ժողովրդի հաղթանակի գործում։ Այս հաղթանակը ընդհանուր գործ է, հավաքական ներդրում։ Միայն Քոչարյանն այստեղ ոչինչ չէր որոշում։ Եվ ոչ ոք չէր որոշում, ոչ ոք այդ տարիներին միանձնյա որոշում չէր կայացնում։ Հետևաբար՝ նա պարզապես իրավունք չուներ խոսելու այն, ինչ նա երեկ դատարանում ասաց Արցախյան ազատամարտում իր դերի մասին>, - հայտարարել է Կոմանդոսը ։
<Քոչարյանը, իհարկե, որոշակի վաստակ ունի։ Ի վերջո, Ստեփանակերտում <Գրադի> գնդակոծության տակ գտնվելը նույնպես մասնակցությունն է մարտական գործողություններին ։ Այս իմաստով բոլոր նրանք, ովքեր այդ օրերին Արցախում են եղել, այսպես թե այնպես, մասնակցել են մարտական գործողություններին և ինչ-որ վաստակ ունեն։ Դրա համար էլ Քոչարյանի նման հայտարարությունների հիմքում, ամենայն հավանականությամբ, նրա ներկա վիճակն է>, - ամփոփել է Կոմանդոսը ։
Սեպտեմբերի 17-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր նախկին նախագահին անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը եւ որոշում է կայացրել Քոչարյանին թողնել կալանքի տակ: Պաշտպանական կողմը Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել։ Դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 20-ի երեկոյան։


