Արմինֆո.Օրերս անձավագիտության, հնագիտության, բնապահպանության և կենսաբազմազանության արդի խնդիրներն են դիտարկվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում, ինչպես նաև Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում, Caves as natural & Cultural Monuments միջազգային գիտաժողովում: Միջոցառումն անցկացվել է Կրթուքյան, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ինչպես նաեւ մի շարք բուհերի եւ գիտահետազոտական ինստիտուտների աջակցությամբ:
Տարբեր երկրների (Հայաստան, Ռուսաստան, Գերմանիա, ԱՄՆ, Բուլղարիա, ՄԹ, Ֆրանսիա, Ճապոնիա, Իտալիա, Շվեյցարիա, Ավստրալիա, Իսրայե, Իսպանիա, Չինաստան, Լիբանան), ինչպես նաև ՄԱԿ ավելի քան 70 պատվիրակներ ներկայացրել են իրենց ուսումնասիրությունների արդյունքները: Համաշխարհային ճանաչում ունեցող քարանձավագետներից, պատմաբաններից, երկրաբաններից և հնագետներից բացի, գիտաժողովին մասնակցել են նաև երկրաֆիզիկայի, քիմիայի, կենսաինժեներիայի, կենսաքիմիայի, մանրէաբանության, ազգագրության և շատ այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ: Հնագիտության, բնապահպանության և քարանձավների կենսաբազմազանության արդի հիմնախնդիրներով հանդերձ, պատվիրակների կողմից քննարկվել են նաև Հայաստանում քարանձավային զբոսաշրջության զարգացման հեռանկարները:
Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտորը կողմից Պատվավոր դոկտորի դիպլոմ է շնորհել շվեյցարացի աշխարհահռչակ գիտնական Ռոբերտո Բիքսիոյին (Roberto Bixio)՝ պատմական Արևմտյան Հայաստանի տարածքի անձավագիտական հետազոտության գործում հատուկ ավանդի համար: