Արմինֆո.Արթուր Վանեցյանն իր հրաժարականի հայտարարությամբ սեփական քաղաքական գործունեության մեկնարկ է տալիս։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման կարծիք է հայտնել <Լուսավոր Հայաստան> խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ։
Վանեցյանի հրաժարականի մասին սեպտեմբերի 16-ին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրանից հետո հրաժարականի մասին հայտարարել է ինքը ՝ Վանեցյանը ՝ իր հայտարարության մեջ նշելով, որ <որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում>:
<Մեր քաղաքական ինտուիցիան հուշում է, որ այս հայտարարությունը հեռուն գնացող նպատակներ ունի ։ Հնարավոր է, որ դա արտահայտվի Վանեցյանի կողմից քաղաքական կուսակցություն ստեղծելու տեսքով, հնարավոր է ՝ այլ ճանապարհով ։ Լրատվամիջոցները Վանեցյանից հրաժարականի պատճառ են պահանջում, իսկ մենք կարծում ենք, որ դրանք պետք է հնչեցնի վարչապետը ։ Իսկ Վանեցյանի քաղաքական գործունեությունը կմեկնարկի այն ժամանակ, երբ նա սկսի խոսել այդ պատճառների մասին>, - ընդգծեl 1 նա ։
<Լուսավոր Հայաստանի> համար Վանեցյանի հրաժարականը, ըստ Մարուքյանի, անակնկալ էր, քանի որ ոչ ոք չէր սպասում ամենաբարձր վարկանիշ ունեցող պաշտոնյայի հեռանալուն ։ Նա նաև համոզված է, որ հրաժարականը պայմանավորված բնույթ չի կրել` իմանալով վարչապետ Փաշինյանի մարդկային տեսակը։