Արմինֆո. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշում է կայացրել նախկին նախագահ Քոչարյանին թողնել կալանքի տակ:
<Դատարանը որոշում է կայացրել մերժել կալանքից անհապաղ ազատման միջնորդությունը։ Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում>, - հայտարարել է Դանիբեկյանը։ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ սեպտեմբերի 12-ին: