Արմինֆո. 2019 թ. հոկտեմբերի 1-ից կպարզեցվի պետպատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում:
<Քիչ առաջ ստորագրեցի հրաման, որն էականորեն կպարզեցնի պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը:
Այլևս անհրաժեշտ չի լինի ուղեգրի հետ բուժհիմնարկ ներկայացնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրըե: Կարիք կլինի ներկայացնել միայն երեխայի և ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդական, անձնագիր): Հրամանը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից>,- գրել է նա: