Արմինֆո. -Turan: ԱԹՍ և այլ ռազմատեխնիկական արտադրանք արտադրող իսրայելական Israel Aerospace Industries LTD ընկերությունը ներկայացուցչություն է բացել Ադրբեջանում։
Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, ընկերության ներկայացուցչության գրանցման մասին տեղեկատվությունը հրապարակվել է Հարկերի նախարարության կայքում սեպտեմբերի 12-ին: Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել Իսրայելի քաղաքացի Բրայման Զեևը։
Israel Aerospace Industries-ը մասնագիտացած է ռազմաարդյունաբերական ոլորտում և հանդիսանում է անօդաչու թռչող սարքերի աշխարհում առաջատար արտադրողներից մեկը ։ Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով ՝ ընկերությունն արդեն իր արտադրանքն է մատակարարել Ադրբեջանին։