Արմինֆո. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հետևողականորեն կպարզի առաջիկա ադրբեջանական զորավարժությունների բոլոր մանրամասները, և կբարձրաձայնի հարցի մասին: Այս մասին սեպտեմբերի 13 - ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ՝ անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ հերթական զորավարժություններին։Ընդ որում, նա ընդգծել է, որ Հայաստանի ԱԳՆ-ում այսօր առավոտյան են տեղեկացել Ադրբեջանի կողմից զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին:
Նշենք, որ այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ սեպտեմբերի 16-20 - ը Ադրբեջանի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ տեղի կունենան լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ: Ադրբեջանի ՊՆ համաձայան՝ <զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել լեռնային տեղանքում հակահարձակողական օպերացիայի կազմակերպման և անցկացման հարցեր՝ հակառակորդին կանխարգելիչ հարվածներ հասցնելու և ազատագրված տարածքներում կարևոր դիրքերը գրավելու միջոցով>:
Զորավարժություններին կներգրավվեն 10 000 զինծառայող, ավելի քան 100 միավոր տանկ և զրահամեքենա, 120 միավոր տարբեր տրամաչափի զենիթահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, 20 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր: