Արմինֆո. Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղեւոնդյանը բանակցություններ է վարել Բելառուսի Հանրապետության ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Ռոման Գոլովչենկոյի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Բելառուսում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցության ընթացիկ վիճակին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Քննարկվել են հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ընդունված որոշումների իրականացման ընթացքը, մտքեր են փոխանակվել այդ ձեւաչափով հետագա փոխգործակցության վերաբերյալ: