Արմինֆո. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով: Դատարանը Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդության մասին որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին ՝ ժամը 13:00-ին:
Քոչարյանի պաշտպաններն այսօր միջնորդել էին անհապաղ դադարեցնել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը ՝ ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշման հիման վրա և անհապաղ վերացնել ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:
Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն իր հերթին հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքները չեն առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությունը, այսինքն՝ չեն կարող դիտարկվել որպես նախագահի կարգավիճակից բխող, հետեւաբար՝ Քոչարյանը չի կարող ազատ արձակվել ՍԴ որոշման հիման վրա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Երեւանի քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում 5 ժամ շարունակ տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը:
Դատական նիստին, բացի ՀՀ երկրորդ նախագահից, ներկա են եղել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու եւ 3 մլն դոլար կաշառք ստանալու մեջ: