Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2019 13:49
Ասյա Բալայան

Երեւանում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը

Երեւանում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը

Արմինֆո. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի բաժանմունքում այսօր սկսվել է մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը: Նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը: Նիստի ընթացքում կընթերցվի մեղադրական եզրակացությունը և հնարավոր կլինի քննարկել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցը:

 

Դատական նիստին, բացի ՀՀ երկրորդ նախագահից, ներկա են նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ հանրապետության նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

 

Դատարանի շենքի մոտ հավաքվել են ինչպես նախկին նախագահի աջակիցները, այնպես էլ՝ հակառակորդները։  Առաջինները պահանջում են նրան ազատ արձակել, մյուսները՝ դատապարտել: Բախումներից խուսափելու համար այնտեղ հերթապահում են ոստիկանները և հավաքվածներին կոչ են անում տարբեր ուղղություններով կանգնել։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար։  Քոչարյանը

մեղադրվում է նաև 3 մլն դոլար կաշառք ստանալու համար։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի