Արմինֆո. Հայաստանի տարածքում սեպտեմբերի 12-ին, 13-ին և 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Երևանում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 15-ի ուշ ժամերին, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիս-արևելյան ՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այնուամենայնիվ, օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բարձրանալ։ Սեպտեմբերի 12-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի +22, +24, գիշերը՝ + 18, +20, սեպտեմբերի 13-ին՝ +23, +25, գիշերը՝ +11, +13, սպետեմբերի 14-ին՝ +25, +27, գիշերը՝ +12, +14, սեպտեմբերի 15-ին՝ +25, +27, գիշերը՝ +13, +15, սեպտեմբերի 16-ին՝ +21, +23: