Արմինֆո. Սեպտեմբերի 11-ին Հայաստանի եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխգործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, զրուցակիցները անդրադարձել են նաեւ տնտեսական ու մշակութային ոլորտներում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
Կողմերը մտքեր են փոխանակել մի շարք հրատապ տարածաշրջանային հարցերի շուրջ: Սադոյանը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշման եւ մոտեցումների մասին: Երկուստեք ընդգծվել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը՝ բանակցային գործընթացի առաջ մղման համար: