Արմինֆո. Հայաստանի ռուսական ռազմակայանի հրամանատարությունը իրավապահ մարմինների հետ համատեղ ստուգում է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով:
Ինչպես Արմինֆո-ին հայտնել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, զեկույցի համաձայն՝ պայմանագրային զինծառայողը, վատառողջ է զգացել և խնդրել է շտապ օգնություն կանչել: <Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են զինծառայողի մահը, վերակենդանացման միջոցառումները արդյունք չեն տվել։ Բռնի մահվան ոչ մի նշան չի հայտնաբերվել։ Մահվան պատճառները պարզվում են>, - ԱրմԻնֆո-ին տեղեկացրել են ՀՌՕ-ում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, նախօրեին Գյումրիի տներից մեկում հայտնաբերվել էր 102-րդ ռուսական ռազմակայանի 23-ամյա զինծառայողի դին: Փաստի առթիվ կատարվում է քննություն, նշանակվել են փորձաքննություններ։