Արմինֆո. Գյումրիի տներից մեկում հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դին։
Ինչպես Արմինֆո-ին հայտնել է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11.55-ի սահմաններում, շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Մուշ-2 թաղամասի տներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել: <Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն ՝ պարզելու քաղաքացու մահվան պատճառները>, - նշել է Ջանոյանը:
ՀՀ Քննչական կոմիտեում տեղեկացրել են, որ մահացածը ռուսական 102 - րդ ռազմաբազայի 23-ամյա զինծառայող է։ <ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ>, - Արմինֆո-ին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:
Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունում խորհուրդ են տվել բոլոր հարցերով դիմել ՀՀ քննչական մարմիններին:
Ըստ ԶԼՄ-ների ՝ զոհվածը ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Բաբուշկինն է: