Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են սեպտեմբերի 8-ին Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացմանը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով ԵԱՀԿ հաղորդակցության և լրատվամիջոցների հետ կապերի դեպարտամենտը, համանախագահները ճանաչում են Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում: <Սակայն, ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ոչ էլ այլ երկրներ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Այս ընտրությունների արդյունքները չպետք է դիտարկել որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն, դրանք ոչ մի դեպքում չպետք է ազդեն ներկայիս բանակցությունների արդյունքների վրա, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատարիմ են մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերին աջակցության ցուցաբերմանը>:
Նշենք, որ Արցախի 228 համայնքներում սեպտեմբերի 8-ին տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցել է 67 հազար մարդ կամ 65.6 տոկոսը ։